Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 4-ին ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը. «Reuters»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն օգտագործվում է մալարիայի բուժման դեպքում։ Ընդ որում՝ Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ։
Նա հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել այն եւ կոչ արել մյուսներին նույն կերպ վարվել բժշկի կողմից հաստատում ստանալու դեպքում։
«Ես կարող եմ ընդունել այն։ Ես պետք է հարցնեմ այդ մասին իմ բժշկին, սակայն կարող եմ ընդունել դա»,-հայտարարել է Թրամփը։