կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 15:40
Հասարակություն

Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս՝ ինձ վրա. Գալուստ Սահակյան

Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս՝ ինձ վրա. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները շատ գործնական են, բացվել են գրասենյակներ, դրանց թիվը կավելանա 120-ով. Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե վարչական ռեսուրսի կիրառում չէ՞ այն, որ բոլոր մարզպետերը նշանակվել են որպես քարոզչության պատասխանատու, նա պատասխանեց. «Դա վարչական ռեսուրսի օգտագործում չէ: Ոչ: Ամեն քաղաքական ուժ ինչ ռեսուրս ունի, այդ ռեսուրսն էլ օգտագործում է: Մարզպետերը, երբ նշանակվում են շտաբի պետ, բնականաբար, աշխատանքային ժամին որևէ քարոզչության չեն մասնակցում»:

Իսկ ճի՞շտ են լուրերն այն մասին, թեր Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ և հայտնել, որ 700 հազար «այո»-ի կարիք կա: ԱԺ նախագահը նախ հաստատեց, որ հանդիպում եղել է, ապա ասաց. «Այդ թիվն ի հայտ է եկել այն պատճառով, որովհետև պետք է 650-ից 700 հազար «այո»-ներ լինեն, որ հանրաքվեն իրականացվի: Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս՝ ինձ վրա: Բոլորս մեր գործը գիտենք՝ ինչպես ենք անում: Թիվը վերաբերում է օրենքին, որովհետև 650-ից հազարից ավելի պետք է լինի քվեն»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն հանրաքվեի հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհետև տարիներ շարունակ կարողացել է հաղթահարել ընտրությունների անհրաժեշտ շեմը: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ՀՀԿ-ական պատգամավորները քարոզարշավի ժամանակ կկարողանան բնակչությանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունները:

«Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել: Այսօրվանից արդեն ընդդիմությունը գիտի, որ ռեսուրսները քիչ են, և արդեն խոսում է ընտրակեղծիքների մասին: Այսպիսին են եղել նորանկախ պատմության բոլոր ընտրությունները»,- ասաց ԱԺ նախագահը: