|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
««Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսել է դեռ 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նրանք հրապարակել են «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)» կոչվող փաստաթուղթը, որում սևով սպիտակի վրա գրված է «Շողակաթը» փակելու առաջարկը։ Օկուպացիոն ռեժիմի «կառավարությունն» այդ առաջարկն ի կատար ածեց այսօր՝ 6 տարի անց։
Այսպիսով, «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է։ Այն Հայաստանը «վերականգնելու» անվան տակ «ապա-հայկականացնելու» ֆունդամենտալ ծրագրի մաս է։Հուսով եմ՝ ազգային և պահպանողական ուժերը, գալով իշխանության, շատ արագ կվերականգնեն «Շողակաթ»-ը՝ Հայաստանը «վերա-հայկականացնելու» ծրագրի շրջանակներում»։