կարևոր
991 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 23:12
Հասարակություն

Մայրիկիս պապը Նժդեհի պայքարի մասնակիցն էր․ Նարեկ Կարապետյան

Մայրիկիս պապը Նժդեհի պայքարի մասնակիցն էր․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։ Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։

Այս գիրքը իմ ընտանիքի պատմության մեջ կարևոր դեր ունի։ Գրքում գրվում է Հայրապետ Մարությանի մասին, որն իր գյուղում՝ Սյունիքի Տեղ գյուղում, դիմավորել է Գարեգին Նժդեհին և եղել նրա պայքարի ընկերը։ Հեղինակի խոսքով՝ նա «հայ ազգայնական» էր։

Հայրապետ Մարությանը մայրիկիս պապիկն է, ում չեն տեսել ո՛չ մայրս, ո՛չ տատս։ Սովետական շրջանում նրան ենթարկել են ռեպրեսիաների՝ Նժդեհի պայքարի մասնակից լինելու համար։ Տատս՝ Հասմիկը, չի հիշում իր հորը և մեծացել է առանց հոր՝ եղբայրների խնամքի տակ։

Մի քանի օրից Նժդեհի ծննդյան օրն է, և երբ լսում եմ այս երգը, ինչ-որ շատ անձնական բան է հիշեցնում՝ իմ պատմությունը։

Արազ ափին, ծնված ընկեր,

Էն Արազին մենք մատաղ,

Մութ բանտերում, տանջված ընկեր,

Սուրբ տանջանքիդ մենք մատաղ»։