Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում այսօր հազարավոր շներ են ապրում: Սակայն չորքոտանիներին պահում են ոչ միայն նրանց հանդեպ սիրո պատճառով, այլև տնտեսական նպատակներով՝ նրանք անհրաժեշտ են արդյունաբերական ոլորտներից մեկին. ըստ yerkir.am-ի՝ գրում է գերմանական Handelsblatt պարբերականը:
«Ստամբուլ այցելողները և քաղաքի կենտրոնում զբոսնողները կարող են մտածել՝ այս քաղաքը խնդիր ունի շների հետ: Չորքոտանիներն ամենուր են՝ վազում են, պառկած են ճամփեզրին, լցրել են իրենցով այգիներն ու ավտոկայանատեղիները: Ստամբուլյան շներով նույնիսկ գիտնականներն են զբաղվում»,- գրում է թերթը՝ նշելով, որ երբ Եվրոպայում սկսվեց արդիականացումը, շները սկսեցին համարվել աղքատության խորհրդանիշ, և սուլթան Մեհմեդ 5-րդը, ձգտելով Կոստանդնուպոլիսը դարձնել ավելի եվրոպական, հրամայեց շներին տեղափոխել Մարմարի ծովում գտնվող Սիվրիադ կղզին, որտեղ նրանք պետք է սատկեին սովից:
Ըստ պատմաբանների՝ 10 կմ քաղաքից հեռու գտնվող կղզում շներն այնքան բարձր են հաչել, որ պոլսեցիները չեն կարողացել քնել: Արդյունքում՝ 80 հազար շուն սատկել է, մեծ մասը՝ սովից, կամ խեղդվել է ջրում, իսկ նրանց աքսորից մի քանի օր անց տեղի ունեցած երկրաշարժը սպանել է մնացածին: Քաղաքի բնակիչները երկրաշարժը համարել են Աստծո պատիժ իրենց անմարդկային արարքի համար, և շուտով շները ոչ միայն սկսել են դարձյալ բնակվել մարդկանց կողքին, այլ նաև դարձել են արդյունաբերական ոլորտներից մեկի մասը:
«1950-ականներին Ստամբուլը համարվում էր երկրի տեքստիլ արդյունաբերության կենտրոնը, նաև՝ կաշվի մշակման: Նոր դաբաղված կաշին ավելի ամուր դարձնելու համար այն մշակում էին շան կեղտով, որում պարունակվող որոշակի ֆերմենտները կանխում էին կաշվի արագ մաշվելը: Բացի դրանից՝ կաշին դառնում էր ավելի փափուկ: Կաշեգործները կերակրում էին փողոցային շներին, որպեսզի նրանք ֆաբրիկաներին մոտ լինեին. որքան թարմ էր նրանց կեղտը, այնքան լավ արդյունք էր ապահովվում: Նույնիսկ ստեղծվել էին շների ֆերմաներ, գործում էին կենսանյութի արագ մատակարարներ: Ստամբուլում անգամ ասացվածք կա՝ շատ շտապողներին հարցնում են. «Դու պատահաբար շան կեղտ չե՞ս տանում կաշեգործին»»,- գրում է գերմանական պարբերականը ու հավելում՝ թեև այսօր արդյունաբերության մեջ կիրառվում են սինթետիկ նյութեր, շները քաղաքում մնացել են ու դարձել դրա սոցիալական հաստատուններից մեկը: