կարևոր
1540 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-18 19:23
Հասարակություն

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը

Երկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։

Խոսքը, ինչպես հասկացաք, Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի բացահայտված օրինակներով ՔՊ-ի ներսում տիրող բարոյական և քաղաքական ճգնաժամի մասին է, որն արդարացնելու համար (դուք չեք հավատա) փաշինյանապատկան կայքը կրկին դիմել է «թալանչի» նախկինների «օգնությանը»։

Մինչ հոդվածի հիմնական կռուտիտներին անդրադառնալը ֆիքսենք երկու աներկբա ճշմարտություն.

1. Հիշատակված պատգամավորների նկատմամբ իրականացվող արշավը թե անբարոյական է իր դրսևորմամբ, թե ապօրինի՝ իր գործիքակազմով։

2. Նիկոլի հիստերիկ արձագանքը ոչ միայն նրա հոգեբանական առողջության խորացող ճգնաժամի, այլև տարիների ընթացքում իշխանության պահպանման հիմնական գործիքի՝ կոմպրոմատոկրատիայի, «բուքսովատի» հետևանք է։ Տարաբնույթ վախերի (պատերազմի վախ, կալանքի վախ, կոմպրոմատների վախ) վրա խարսխված ավտորիտար համակարգի համար թեկուզ անձնական շարժառիթներով հայտնված երկու ռենեգատների անպատիժ գոյությունը մահացու է։ Այն կնշանակի, որ Նիկոլի վրայից կարելի է թռնել և մարսել, ինչը Փաշինյանը թույլ տալ չի կարող:

Եվ այսպես, հանրապետականացավ կպած նիկոլակայքը բանականության ծաղրի ժանրում մի շարք «վերլուծություններ» է ներկայացնում, որոնք, ինչպես միշտ, իրականության հետ որևէ աղերս չունեն։

1. Զուգահեռները ՀՀԿի հետանշուշտշոյում են ՔՊի կոմպլեքսավորված «էգոն», սակայն մեզ համար դա պարզապես վիրավորանք է։ ՀՀԿն Արցախյան ազատամարտիազգապահպանմանբանակաշինության և պետականաստեղծման կուսակցություն էՔՊն՝ դրա տոտալ անտիպոդը։

2. Այոինչպես յուրաքանչյուր իշխող ուժմենք նույնպես զերծ չմնացինք պատեհապաշտ չարաշահողների տեսանելի և քայքայիչ ներկայությունից։ ԱվելինՍերժ Սարգսյանի ելույթների սիրահար ՀԺին հիշեցնեմ ՀՀԿ վերջին համագումարում նախագահի խոսքից հետևյալ հատվածը. «Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներումմեզ մոտ նույնպեսավաղչհաջողվեց խուսափել բյուրոկրատացումիցկուսակցության ուռճացումիցպատեհապաշտներից: …Գիտեքմի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատումայդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում»:

3. Ի դեպայդ վերջինների մասին։ Նիկոլի թերթում հրապարակված ՀՀԿ-ականների «ցանկի» մի մասըպլյուս ևս մի քանի հանրային հնչեղությամբ անուններորոնց ՀԺն «մոռացել» էանցած երկու ընտրություններում ՔՊի համար մինչև վերջին քվեաթերթիկը քերածիսկ բիզնեսում՝ նիկոլականների հետ փայ կիսող ջանասեր «պարտնյորներ» են։ Ցուցակի մյուս անուններն էլ ոչ միայն ապացուցեցինոր պինդ ու հավատարիմ տղերք ենայլև նրանց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներն օդ են։

4. Հատուկ ուզում եմ ընդգծելոր Փաշինյանի ընտանեկան ՀԺն Հանրապետականին ուղղված կոռուպցիոն կծոցիները ենթագիտակցաբար շարադրել է «հին սոստավի» տրամաբանությամբայդպիսով հստակ արձանագրելովոր Հանրապետականի ներկայիս շարքերն իրականում չունեն նման խոցելիությունև նրանց հանդեպ «կոռուպցիոն» գործերը բացառապես քաղաքական են և անհիմն (Սերժ Սարգսյանի «դիզելի գործը» վկա):

5. Երբ մեր դեմ փորձում են օգտագործել 2018-2020 թթվականներին կուսակցությունը լքած որոշ անձանց «ցուցմունքները», ապա տպավորություն էոր աղվեսն իր պոչին վկա է բերում։ Դնում եմ մի կողմ հիշատակվածների քաղաքական և տնտեսական գործունեության իրական նախապատմությունները։ Սակայն գաղտնիք չէոր 2018-ից հետո նիկոլական ջանքերն ուղղված էին որոշ հանրապետականներին վերբովկա անելուկուսակցության ներսում պերեվորոտ կազմակերպելուկուսակցությունը ներսից քանդելու օպերացիային։ Ի դեպչեմ բացառումոր նման ջանքերը կարող են շարունակվել ցայսօր։

6. Մեր իշխանության օրոք ՀՀԿն լքած ամենահնչեղ դեպքը կապված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետում ազդեցությունն ու քաղաքական կշիռըհամաձայնեքչի կարող համեմատվել ՔՊն լքածների հետ։ Եվ անգամ այդ դեպքում ՀՀԿն չի գնացել կոմպրոմատների պայքարիչի մտել անբարոյական կամ հակաօրինական դաշտ՝ հարցը սահմանափակելով «վտակների և մայր գետերի» քաղաքականգեղարվեստական դիսկուրսում։

7. Այսքանով հանդերձպարտավոր ենք շեշտադրել մեկ այլ հանգամանք ևս։ 1990 թվականից առ այսօր գաղափարական հանրապետականներն ինչոր մի բան բերել են իրենց հետ ՀՀԿ՝ միտքնվիրումհամոզմունքգիտելիքփորձ։ Օպորտունիստ շուստրիները ժամանակին տարել են կուսակցությունից՝ համբավազդեցությունպաշտոն։ Բայց կուսակցությունում երբեք չի եղել մեկ անձի դիկտատչեն ստեղծվել մինիԱշոտներմինիՎազգեններմինիԱնդրանիկներ կամ մինիՍերժեր։

Այնինչ Նիկոլը կերտել է ՔՊն по образу и подобию своемуև ՔՊի կուսակցական ինկուբատորում այնքան են բուծվել անդեմ մինիՆիկոլներոր ժամանակն է սահմանել «Նիկոլից ավելի Նիկոլ» նոմինացիան։ Ու այս ամբողջ տձև մարդախյուսը նույնիսկ իշխանություն լինելու պարագայում շարունակում է աշխատել «ընդդիմադիր Նիկոլի» օպերացիոն համակարգով՝ լեգենդներ հորինելզրպարտել և այդ արտաթորած զրպարտանքը «շոկոլադի տեղ» հրամցնել։

Ինչ խոսքանգամ իշխանական պրոպագանդան իր կոնտենտով կարող է որակյալ լինելեթե Հայաստանում բռնիշխող զույգը նույնքան ուշադիր լիներ սեփական թերթի նկատմամբորքան ՏիկՏոկի ռոլիկների։ Եվ վերջում։ Զավեշտալի է ՀԱԿով դեպուտատ դարձածիսկ հետո ՀԱԿին գցած Փաշինյանի պարագայում այս թեմայով նրա ցանկացած արդարացում։ Чья б корова мычала …

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

18.12.2024