Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ
Տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։
Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, քանի որ շների կողմից հարձակումներ տեղի են ունենում բոլոր մարզերում և համայնքներում, օրվա գրեթե բոլոր ժամերին։
Խոստացել էի, որ պատասխաններ ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնեմ նաև Ձեզ։
Երևանի քաղաքապետարանը ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ` մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար:
Մասնավորապես՝ առաջիկայում մայրաքաղաքում կստեղծվեն թափառող շների համար նախատեսված կացարաններ։
Ըստ քաղաքապետարանի՝ կացարանների առկայության դեպքում թափառող կենդանիների գլխաքանակը փողոցներում որոշակիորեն կնվազի:
Նշեմ, որ թափառող կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու համատեքստում ինքս էլ եմ կարևորել կացարանների կառուցումը, և կարծում եմ, որ եթե մինչ օրս կռահեին դրանց անհրաժեշտության մասին, չէինք ունենա այսպիսի ծայրահեղ իրավիճակ։
Ինչ վերաբերում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, կարծում եմ, որ 2019 թվականից գործող ՀՈԱԿ-ի գործունեությունը արդյունավետ չէ։
Հատկանշական է, որ ոչ վաղ անցյալում ՀՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել էր, որ իրենց մոտ սպառվել էին մի շարք դեղամիջոցներ և բժշկական նյութեր, ինչի արդյունքում վիրահատական միջամտությունները դարձել էին անհնարին։
Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ թափառող կենդանիների ստերջացումը և պատվաստումը իրականացվում է պատշաճ կերպով։
Շարունակելու եմ ուշադրությանս կենտրոնում պահել խնդիրը․ պատկան մարմինների անգործության, ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում չպետք է տուժեն մեր քաղաքացիները։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ