կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 11:24
Արցախ

Նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական. Բակո Սահակյան

Նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական  հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 
Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: 
 
Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն: