կարևոր
2929 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 09:56
Աշխարհ

Պուտինի հաղթանակը 2024 թվականի ընտրություններում պետք է լինի միանգամայն օրինական և անվիճելի. Մեդվեդև

Պուտինի հաղթանակը 2024 թվականի ընտրություններում պետք է լինի միանգամայն օրինական և անվիճելի. Մեդվեդև

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պետք է ապահովի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի հաղթանակի օրինականությունն ու անվիճելիությունը։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» նախագահ Դմիտրի Մեդվեդևը կուսակցության 21-րդ համագումարի լիագումար նիստում, փոխանցում է ТАСС-ը:

«Նախագահի հաղթանակը, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ որպես մեր թեկնածուի հաղթանակը, պետք է լինի միանգամայն բնական, լեգիտիմ և բացարձակապես անվիճելի։ Դա «Եդինայա Ռոսիա» կուսակցության յուրաքանչյուր անդամի գործն է», - ընդգծել է Մեդվեդևը։

Նա նաև նշել է, որ կուսակցությունը պետք է բացարձակ պատրաստված և համախմբված մոտենա 2024 թվականի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին։ «Մենք պետք է քննադատաբար վերլուծենք անցած բոլոր քարոզարշավների ընթացքը, բացահայտենք բոլոր թույլ կողմերը, հայտնաբերենք ռեզերվները, որոնք չեն օգտագործվել: Մեր կուսակցությունը պետք է նախագահական ընտրարշավին մոտենա բացարձակ պատրաստված և համախմբված», - նշել է Մեդվեդևը:

Նա ընդգծել է, որ կուսակցությունը պետք է «մոբիլիզացնի բոլոր ակտիվիստներին, բոլոր համակիրներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում խափանումներ կանխելու համար։ Անհրաժեշտ է դադարեցնել քարոզարշավի ընթացքի վրա դրսից ազդելու կամ սադրանքներ կազմակերպելու՝ կեղծ, վնասակար տեղեկատվություն տարածելու կամ հասարակական կարգը խաթարելու ցանկացած փորձ»,- ընդգծել է Մեդվեդևը։