|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հորդորում է լրագրողներին` չփորձել իրենից ինչ-որ ինֆորմացիա «քերել» վարչապետի հրաժարականի թեմայով, քանի որ հրապարակավ արդեն ասվել է ամեն ինչ:
Հարցին` հաջորդ վարչապետը հանրապետակա՞ն է լինելու, նա պատասխանեց, որ այդպես գործելն ավելի տրամաբանական կլիներ, սակայն գերխնդիրն այն է, որ ռազմավարության իրականացնող թեկնածու ունենան:
Լրագրողներից մեկի հարցին` արդյո՞ք Տիգրան Սարգսյանը չպետք է ենթարկվի պատասխանատվության երկիրն ավիրելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մարդիկ կլինեն, որ, ըստ իրենց բարոյական կերպարի, կփորձեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ եթե ինչ-որ մարդ չի գնահատում, ուրեմն այդ մարդը պետք է դատապարտվի»:
Yerkir.am-ի հարցին` կկարողանա՞ նոր վարչապետը երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից ու մեղմել հասարակության դժգոհությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ճգնաժամային վիճակ կա, որ նոր վարչապետն էլ հանի այդ վիճակից: Նոր վարչապետը պետք է շարունակի այն ծրագրերը, ինչը որ այսօրվա կառավարությունն իրականացնում է»:
Նա կարծում է, որ վարչապետի հրաժարականի պատճառն այն էր, որ նա վեց տարի աշխատել է, և հիմա բարեկիրթ ձեւով հայտարարեց, որ այլեւս չի ցանկանում աշխատել, և իր կամքով հրաժարական տվեց: