կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 20:10
Արցախ

Մենք վստահում ենք Հայաստանին, բայց առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն չի կարող հաջողության հասնել. Բակո Սահակյան

Մենք վստահում ենք Հայաստանին, բայց առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն չի կարող հաջողության հասնել. Բակո Սահակյան

ԼՂՀ ՊԲ-ում Արցախի նախագահ Բակո Սահակյանը ասուլիսի ժամանակ  անդրադարձավ Մինսկի խմբի առաքելության  արդյունավետությանն ու բանակացությունների  ձեւաչափին: «Ես բազմիցս հնարավորություն   եմ ունեցել` գնահատական տալու Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ոչ միայն գնահատական եմ տվել,այլ նաեւ շնորհակալություն եմ հայտնել ջանքերի համար, գտնում եմ, որ հարաբերական խաղաղությունը մինչեւ ապրիլի մեկի գիշերը ապահովվում էր համանախագահների շնորհիվ:  Ես նաեւ  հանդիպումների ընթացքում ներկայացնում էի մեր դժգոհությունները` նրանց կողմից իրականացվող աշխատանքներին: Բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձրաձայնում էի, որ խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել հարցի վերջնական լուծման: Ցանկացած առաջարկ, նախաձեռնություն, քանի դեռ չի իրականացվում ԼՂՀ պաշտոնական մասնակցությամբ, չի կարող հաջողության հասնել:

1994 թվականի հրադադարի համաձայնագրով ԼՂ-ն բանակցող կողմ է եւ այդ փաստաթուղթը ուժը չի կորցրել: Այս վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար  վերանայել բանակցությունների ձեւաչափը` Արցախին դարձնելով բանակցային լիարժեք կողմ»,- ասաց Բակո Սահակյանը:

Լրագրողի հարցին` արդյոք Հայաստանը բավավար չափով չի պաշտպանում Արցախի շահերը` բանակցային գործընթացքում` ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Դա կապված չի Հայաստանի նկատմամբ մեր անվստահությամբ` բանակցային գործընթացում մեր շահերը պաշտպանելու առումով, երբ  հանդես ենք գալիս որպես կողն հանդես գալու առաջարկով եւ ԼՂՀ ԱԺ-ն օրենսդրորեն ամրագրել է, որ  ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Սակայն աշխարհում նման բան չկա, որ որեւէ հակամարտություն քննարկվի առանց կոնֆլիկտի անմիջական կողմի:  Եւ իմիջիայլոց կոնֆլիկտը նախապես երկու կողմի միջեւ է եղել, հետո Ադրբեջանը կարողացավ ներգրավել  Հայաստանին` որպես կողմ»: