կարևոր
1351 դիտում, 2 օր առաջ - 2024-06-30 13:53
Քաղաքական

Սյունիքում գոհ մարդ չկա․ շարժման նպատակները միանգամայն ազնիվ են, մենք Սրբազանի կողքին ենք. Տաթևի վանքի վանահայր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակները միանգամայն ազնիվ են, առաջին օրվանից եղել եմ շարժման մեջ, Սրբազանի համար մշտապես աղոթում ենք, որպեսզի օր առաջ կարողանա կյանքի կոչել բոլոր այն փափագները, որը նա ունի։ Վստահ եմ, որ Աստված պիտի օրհնի հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր հայորդիներին», - լրագրողի հետ զրույցում ասաց է Տաթևի վանքի վանահայրը։

«Պիտի աղոթենք, ոչ թե թիզ առ թիզ հանձնելով ինչ-որ խաղաղության մասին խոսենք, ինձ համար դա անհեթեթություն է», - ասաց վանահայրը։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը Տաթի վանքում է, հանդիպում է տեղի բնակիչների հետ։

Նշենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելում է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։