|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին. Yerkir.am-ին հայտնում են նախագահականից:
Նշվում է՝ Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա:
«Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել նաև միջպետական հարաբերությունների առկա մակարդակը: