|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքը վարակված երկրների թվի աճի հետ իրական է դառնում, ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է այդքան թվով երկրներում, համաճարակի սպառնալիքը ավելի իրական է դառնում։ Սակայն սա կլինի առաջին համաճարակը պատմության մեջ, որը հնարավոր կլինի վերահսկել»,- ասել է նա։ Սրա հետ մեկտեղ ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ հիվանդությունը աշխարհում «անհամաչափ տարածում» է ստացել, հիվանդացածների մեծ մասը կենտրոնացած է երկրների ոչ մեծ խմբում։
Նախկինում ԱՀԿ-ն հաղորդել էր, որ նոր կորոնավիրուսով հիվանդացել է 109 343 մարդ՝ աշխարհի 104 երկրներում։