կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 20:19
Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսի միջին օրեկան հավեալաճը 5.1%, ՀՀ-ում 6 անգամ ավելի շատ 31.5%. գործ ունենք համաճարակի հետ. Բագրատյան

Աշխարհում կորոնավիրուսի միջին օրեկան հավեալաճը 5.1%, ՀՀ-ում 6 անգամ ավելի շատ 31.5%. գործ ունենք համաճարակի հետ. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 102-ի, ասել է ՆՓ-ն Շանթով։ Բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ մարտի 2-րդ տասնօրյակին աճի տեմպով ՀՀ-ն աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։

Այսպես, մարտի 18-ի առավոտյան ունեինք սոսկ 84 վարակակիր և 444 մեկուսացված: Կարելի է հետևել դինամիկային։ Մարտի 1՝ 1 դեպք։ Մարտի 12՝ 4 դեպք՝ աճը 400%։ Մարտի 13՝ 8 դեպք, աճը 200%, 15՝ 18 դեպք՝ աճը 225%, 16՝ 28 դեպք, աճը՝ 155%, 17՝ 52 դեպք, աճը՝ 186%, 18՝ 102 դեպք, աճը՝ 196%։

Մարտի 1-18՝ միջին օրեկան հավելաճը՝ 31.5% կամ աճը 131.5%։ Այ սա աշխարհում ռեկորդայիններից է։ Մարտի 1-ից 18-ը աշխարհում աճը եղել է 234.6 % (84470-ից հիվանդների թիվը դարձել է 198179 - տես Հօպկինսի համալսարանի տվյալները

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսի միջին օրեկան հավեալաճը եղել 5.1%, ապա ՀՀ-ում՝ 31.5%։ 6 անգամ ավելի շատ։ Այ այստեղ է պրոբլեմը։

Եվ հիմնական եզրակացությունն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք համաճարակի հետ։ Իսկ համաճարակի դեմ պայքարը ունի իր ձևերը։ Արտակարգ իրավիճակն այստեղ անելիք չունի։ Բայց գործող Կառավարությունը պետք է աշխարհով մեկ հայտարարի, որ ՀՀ-ում առկա է համաճարակ, որը ստացվել իր իսկ գործունեության կամ անգործության հետևանքով։

Խնդիրն այն չի որ մեզ մոտ կորոնավիրուս կա։ Ամենուր է այն առկա։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ այն անվերահսկելի, համաճարակային բնույթ ունի։

Այս պահի դրությամբ ՀՀ-ում վարակակիրների բացարձակ թիվը խփում է բոլոր ռեկորդները։ Մենք ավել ենք ԱՊՀ անդամ բոլոր երկրներից (երբ որ մեր բնակչությունը մի քանի անգամ պակաս է)։

Վրաստանը ունի սոսկ 38 վարակակիր, իսկ Ադրբեջանը՝ 28։ Վարակակիրների բացարձակ թվով ՀՀ-ն համարյա հավասար է կամ մոտ է ՌԴ-ին և Թուրքիային։»