|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ-ում Իրանի դեսպաբ Քազեմ Ջալալին ռուսական իշխանություններին Իրանի աջակցությունն է առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրանը շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին կորոնավիրուսի թեստավորման համակարգեր ուղարկելու համար։ Մենք պաշտոնական գրություն ենք ուղարկել ՌԴ-ին, որում նշվում է, որ մենք պատրաստ ենք ՌԴ-ին ուղարկել բժշկական պարագաներ», - գրում է գործակալությունը։
Ջալալին նաև պատմել է, որ երկու երկների ներկայացուցիչները փորձի փոխանակում են իրականացրել և կապեր հաստատել, իսկ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց ունեցել։
Իրանում մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է վարակման 124,603 դեպք՝ 7,119 մահվան ելքով, իսկ ՌԴ-ում 299,941 հազար դեպք՝ 2,837 մահվան ելքով։