Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. գրում է Reuters-ը՝ նշելով, որ Ճապոնիայում մեկ օրում գրանցվել է ավելի քան 45 մահ. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ գործակալության՝ մարտի 26-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1314 դեպք:
«Ես ասել եմ վարչապետ Աբեին, որ կորոնավիրուսի լայն տարածման բարձր ռիսկ կա»,- հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն Սինձո Աբեի և էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիսիմուրայի հետ հանդիպումից հետո:
Հավելվում է՝ հիվանդության՝ լուրջ վտանգ ներկայացնելու և տնտեսության վրա ազդելու պարագայում վարչապետը երկրում հնարավոր է, որ արտակարգ դրություն մտցնի։
Հիշեցնենք՝ վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվն ողջ աշխարհում հասել է 435 036-ի, այդ թվում՝ 21 295-ը՝ մահվան և 114 642 ապաքինման դեպքերով։