|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, որի հետ համաձայնագիր է ստորագրվել Sputnik V պատվաստանյութի մատակարարման մասին. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսական Sputnik V պատվաստանյութի մշակման հենց սկզբից մենք կապի մեջ ենք եղել՝ դրա մատակարարման հետ կապված: Այժմ համաձայնագիր է կնքվել ... այս պատվաստանյութը մատակարարելու մասին: Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի իշխանություններին սույն համաձայնագրի հետ կապված աջակցության համար»,- լրագրողներին ասել է Քոջան:
Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Թուրքիան պայմանագրեր է ստորագրել 270 միլիոն դեղաչափ տարբեր պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ՝ երեք անգամ ավելի, քան իր բնակչությունն է:
Հունվարին Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը չինական Sinovac Biotech ընկերության CoronaVac պատվաստանյութով. մարտ ամսից երկիրը օգտագործում է նաև Pfizer/BioNTech պատվաստանյութերը: Պատվաստվել է ավելի քան 28 միլիոն քաղաքացի, որոնցից ավելի քան 12 միլիոնը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ: Ապրիլի վերջին Թուրքիան թույլ է տվել կիրառել ռուսական Sputnik V պատվաստանյութը: