Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռօրյա պաշտոնական այցով Իրաք այցելած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել երկկողմ հարաբերություններին, համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային իրադարձություններին վերաբերող թեմաներ:
Երկու երկրների նախագահների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Բարհամ Սալեհը նշել է, որ Բաղդադն ամեն ինչ անելու է տարբեր բնագավառներում Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտները վերացնելու համար:
«Սա պատեհ առիթ է, որպեսզի մեր երախտագիտությունը հայտնենք ԴԱԵՇ-ի դեմ պայքարում գրանցված մեծ հաղթանակի գործում Իրանի ցուցաբերած անվերապահ աջակցության եւ դերակատարության համար»,- ասել է Սալեհն՝ ընդգծելով, որ նախագահ Ռոհանիի այցն Իրաք չափազանց կարեւոր եւ առանցքային նշանակություն ունի այդ երկրի համար:
«Համատեղ անվտանգությունն այն կարեւոր գործոններից է, որը ենթադրում է Թեհրանի եւ Բաղդադի, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի այլ երկրների համագործակցությունը»,- նշել է Իրաքի նախագահը՝ հավելելով, որ դրա նպատակը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության առավել ամրապնդումն է:
Նշելով, որ վերջին տարիներին ահաբեկչության հետ կապված երկու երկրները որոշակի խնդիրներ են ունեցել՝ Ռոհանին հիշեցրել է, որ այդ երեւույթի դեմ պայքարում Իրանը կանգնած է եղել Իրաքի կողքին, քանի որ դա իր պարտականությունն է համարել: