Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբիական Al-Arabiya հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ Հալիդ ալ-Մահջուբը հայտարարել է Տրիպոլիի նավահանգստում թուրքական ռազմանավի խոցման մասին. հայտնում է Yerkir.am-ը:
Ըստ հայտարարության՝ նավը տեղափոխում էր «նոր սպառազինություն և ռազմամթերք», որոնք նախատեսված էին զինված խմբավորումների համար:
Ալ-Մահջուբը նշում է, որ ռազմանավն ուղևորվել է Թուրքիայից, ինչն արդեն միջազգային պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է, ինչն արգելում է Լիբիա զենքի ներկրումը:
Ավելի վաղ Al-Wasat կայքը հայտնել էր Տրիպոլիի նավահանգստի վրա կատարված հարձակման մասին: Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հաստատել է Տրիպոլիի վրա հարձակման փաստը, միևնույն ժամանակ հաստատելով սպառազինության մատակարարման էմբարգոյի խախտման և նոր զինյալներ Լիբիա տեղափոխելու մասին լուրերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է թուրքական նավի խոցման մասին լուրերը, նշելով, որ թեև հարձակում եղել է, բայց պատասխան հակահարվածից հետո հարձակումը դադարել է: Սակայն տեսանյութն այլ բանի մասին է վկայում:
Հիշեցնենք, որ Թուրքիան դեկտեմբերին, որպես օգնություն Լիբիայի Ազգային համաձայնությանը, Սիրիայում կռվող 2000 զինյալ-ահաբեկիչներին ուղարկել էր Լիբիա, իսկ այս տարվա հունվարին արդեն թուրքական մի քանի ռազմանավ էր ուղարկել:
Հունվարի 13-ին Մոսկվայում ՌԴ-ի և Թուրքիայի միջնորդությամբ տեղի էր ունեցել ԼԱԲ-ի ղեկավար Հալիֆե Հաֆթարի և ԼԱՀԿ ղեկավար Ֆաեզ Սարաջի միջև հանդիպումը, որն ապարդյուն անցավ: Որոշվեց հաջորդ խորհրդաժողովն անցկացնել Բեռլինում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց սպառազինությունը կրճատելու, երրորդ երկրից սպառազինություն և օժանդակություն ստանալու վրա էմբարգո սահմանելու (վերաբերում էր հատկապես Թուրքիային) մասին: Իսկ օրեր առաջ Մյունխենում կայացած քննարկումները վերահաստատեցին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ անհրաժեշտություն համարելով այդ դրույթների խիստ պահպանումը: