|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ֆրանսիան Լիբիայի անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ) ճանաչել է որպես «լիբիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ»: Այսօր Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ԱԱԽ ներկայացուցիչների հանդիպումից հետո այդ մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի քարտուղարը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ֆրանսիան եւ Լիբիայի ընդդիմությունը դեսպաններ կփոխանակեն. Ֆրանսիայի դեսպանը կուղարկվի Բենգազի:
Երկյուղելով Լիբիայի հարցում եվրոպական երկրների պառակտումից` անցած գիշեր Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ նամակով կոչ են արել եվրոպական երկրներին` չհամագործակցել Քադաֆիի ռեժիմի հետ: Ֆրանսիան հավանություն է տվել այդ որոշմանը. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: