|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Ֆրանսիային Լիբիայում հակամարտությունը սրելու մեջ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ի պատասխան Ֆրանսիայի հայտարարության, որը մեղադրում էր Թուրքիային Լիբիայի պատերազմին միջամտելու մեջ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ երկիրը աջակցում է Տրիպոլիում «միջազգայնորեն ճանաչված» կառավարությանը`իր իսկ խնդրանքով:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, ըստ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչի, պաշտպանում է «Լիբիայի ազգային բանակի» ղեկավար Խալիֆ Հաֆթարին, ով երկրում ավելի է սրում հակամարտությունը:
Նշենք, որ Թուրքիան արդեն քննարկում է Լիբիայում երկու ռազմակայան տեղակայելու հարցը։