|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երկուշաբթի` հունիսի 28-ին, Հալեպից արևելք ընկած Մանբիջի հյուսիսային ծայրամասում գտնվող Ալ Ջաթ գյուղի մոտ կատաղի բախումներ են տեղի ունեցել Մանբիջի ռազմական խորհրդի և թուրքական բանակի ու նրա աջակցությունը վայելող SNA-ի (Սիրիայի ազգային բանակ) միջև. հայտնում է Աֆրինի իրավապաշտպան կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում:
Մանբիջի Սիրիայի ժողովրդավարական ուժերի մարտիկներին հաջողվել է ոչնչացնել թուրքական տանկը՝ կիրառելով ջերմային հակատանկային կառավարվող հրթիռ, երբ թուրքական ուժերը առաջացել են դեպի Մանբիջի խորհրդի դիրքերը:
Հարևան գյուղերի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները թուրքական հրետանու կողմից իրենց տների և բնակելի տարածքների հրետակոծության պատճառով: