|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Թուրքիա-Լիբիա հարաբերություններում լարվածությունը շարունակվում է: Շաբաթ օրը գեներալ Հալիֆե Հաֆթարի ենթակայության տակ գտնվող գրոհայինների խոսնակը Թուրքիային «օկուպանտ» էր անվանել և սպառնացել, որ կոչնչացվեն թուրքական նավերը, կարգելվի թուրքական ինքնաթիռների մուտքը լիբիական օդային տարածք, իսկ երկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները կձերբակալվեն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պահանջվում է ազատ արձակել Թուրքիայի 6 քաղաքացիներին:
«Լիբիայում Հաֆթարի անօրինական աշխարհազորային ուժերի կողմից մեր քաղաքացիների ձերբակալումը խուլիգանություն և ծովահենություն է: Ակնկալում ենք մեր քաղաքացիների` անմիջապես ազատ արձակումը: Հակառակ դեպքում` Հաֆթերի ուժերը կդիտարկվեն որպես օրինական թիրախներ»,- Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը: