|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՆԱՏՕ-ն շարունակում է ավիահարձակումները Լիբիայի մայրաքաղաքի եւ խոշոր նավահանգիստների վրա:
France Presse-ի տվյալներով` այս գիշեր ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռմբակոծել են լիբիական ռազմածովային ուժերի 8 նավ, որոնք կանգնած են եղել Տրիպոլիի, Ալ Հումսայի եւ Սիրտի նավահանգիստներում:
ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները նշել են, որ գործողությունն իրականացվել է «խաղաղ բնակիչներին պաշտպանելու և ծովում ՆԱՏՕ–ի ուժերի անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Լիբիայի վրա ռազմական եւ քաղաքական ճնշումները, ի վերջո, հանգեցնելու են Քադաֆիի ռեժիմի տապալմանը:
Ի դեպ, երեկ պաշտոնական Տրիպոլին հայտարարել էր, որ բանակցությունների շրջանակներում պատրաստ է իր զորքերը դուրս բերել քաղաքներից, եթե նույնը անեն նաեւ ապստամբները: Կառավարության պաշոտնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը նշել էր, որ զինադադարի պայմաններից մեկն էլ ՆԱՏՕ-ի ավիահարձակումների դադարեցումն է: