Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մավի Վաթան» («Կապույտ հայրենիք») ծովային դոկտրինի հիմնադիր, պաշտոնաթող թուրք փոխծովակալ Ջիհաթ Յայջին առաջարկել է Պաղեստինի հետ կնքել ծովային սահմանների սահմանազատման մասին նույնպիսի ծովային համաձայնագիր, ինչպիսին ստորագրվել էր Լիբիայի հետ ավելի վաղ: Պայմանագիրն ուղղված կլինի Գազայի հատվածի ծովային շրջափակումը դադարեցնելուն. հայտնում է Yeni Şafak-ը։
«Այս համաձայնագիրը կբարձրացնի Պաղեստինի միջազգային ճանաչումը և իրական քաղաքական աջակցությունը: Իսրայելական գործոնը խոչընդոտ չէ համաձայնագրի կնքմանը: Քանի որ Պաղեստինը կարող է լինել Արևելյան միջերկրածովյան ֆորումի անդամ, դա նշանակում է, որ այն կարող է նաև կնքել ծովային համաձայնագրեր»,- ասել է թոշակառու փոխծովակալը:
Նշենք, որ «Մավի Վաթանը» իրենից ենթադրում է Թուրքիայի ծովային սահմանների սահմանագծում։ Այս ծավալապաշտական ծրագիրը բազմիցս խախտել է Թուրքիայի հարևանների, մասնավորապես՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները։ Դրա շնորհիվ Թուրքիան 2019 թ. նոյեմբերին Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ (Լիբիայի ընդամենը մի մասը վերահսկող) կնքել է ծովային համաձայնագիր՝ արհեստականորեն ծովային սահման ունենալով Լիբիայի հետ։