Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՈՐՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Հայաստանը հեղուկ վառելիք ներկրող երկիր է: Մասնավորապես՝ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն-՝ 2016 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 140 683.4 հազ. լիտր բենզին 83 234 101 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով /271012 ԱՏԳ ԱԱ կոդ/, իսկ դիզելային վառելիք` 177 463.4 հազ. լիտր` 115 165 964 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով /271019 ԱՏԳ ԱԱ կոդ/: 2017 թվականի 11 ամիսների հաշվարկով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է նավթի և նավթամթերքի (բենզինի, մազութի, դիզելային վառելիքի, նավթի, յուղի) շուրջ 9,5 տոկոս ներկրման աճ:
Աղյուսակ 2.-ի և 3.-ի համաձայն՝ 2012-2016թթ. Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք հիմնականում ներմուծվել են ՌԴ-ից, Բուլղարիայից, Թուրքմենստանից, ԻԻՀ-ից, Ռումինայից և այլ երկրներից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Սի ՓԻ էՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸն և «Ֆլեշ» ՍՊԸ-ն նվազեցրել են ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ընդհանուր գումարները, համապատասխանաբար՝ 621 մլն ՀՀ դրամ և 1.3 մլրդ ՀՀ դրամ, այդ թվում՝ կտրուկ կրճատվել են մաքսային մարմինների կողմից հավաքագրումները և ուղղակի հարկերը: 2017 թվականի ընթացքում միջազգային շուկայում բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա համեմատ բարձր են եղել:
Աղյուսակ 2. 2012-2016 թթ. Հայաստան ներմուծվող դիզելային վառելիքի ծավալները, ըստ արտահանող երկրների (հազ. ԱՄՆ դոլար)
Աղյուսակ 3. 2013-2016 թթ. Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները, ըստ արտահանող երկրների (հազ. ԱՄՆ դոլար)
Ներկայումս դիզելային վառելիքի և բենզինի շուկայում գործունեություն են ծավալում սահմանափակ թվով ընկերություններ, մասնավորապես՝ «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ էՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸև այլն: «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Սի ՓԻ էՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸն ոչ միայն մեծածախ, այլև մանրածախ վաճառողներ են, ինչի արդյունքում՝ նրանց կողմից վերահսկվում է ներմուծում-մանրածախ վաճառքի ողջ շղթան: Միանշանակ է, որ փոքր և միջին բենզալցակայանները անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում, և վերջին տարիներին նրանց թիվը աստիճանաբար նվազում է (Տե՛ս Աղյուսակ 4.):
14.03.2012 թվականի ՀՀ ՏՄՊՊՀի նիստում հրապարակվել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին:
Պարզվել էր, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով,ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանիոր չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը:
Այսպես, առ այսօր դիզելային վառելիքի և բենզինի մանրածախ շուկայում մեծ ազդեցություն են շարունակում պահպանել գերիշխող դիրք ունեցող ներկրող ընկերությունները, ինչպես նաև պետական գնումների մրցույթներին հիմնականում մասնակցում և հաղթում են նրանք:
Հստակ է նաև, որ «գնագոյացում» և «գնային քաղաքականություն» տնտեսագիտական հասկացությունների շփոթություն կա: Գնագոյացումը ապրանքի կամ ծառայությունների գնի հաշվարկման մեթոդաբանությունն է, իսկ գնային քաղաքականությունը ձևավորվում էտվյալ ընկերության ընդհանուր ռազմավարության շրջանակներում և ներառում է գնային ռազմավարությունն ու մարտավարությունը։ Օրինակ՝ «սերուցք քամելու» ռազմավարությունը, շուկայի մասնաբաժնի ավելացման ռազմավարությունը և այլն, իսկ որպես մարտավարություն՝ ցածր գների, գնային զեղչերի և գնորդների ոչ գնային խրախուսման համակարգերի կիրառության հնարավորությունը և այլն:
Այն հանգամանքը, որ դիզելային վառելիք և բենզին ներկրող ընկերությունները հիմնականում ձեռք են բերում միևնույն երկրներից և ընկերություններից, որի արդյունքում նրանք համադրելի ծախսեր են կատարում ներմուծման գործընթացում, որևէ կերպ չի արդարացնում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը, ինչը կարող է վկայել շուկայի բաժանման և հակամրցակցային համաձայնության մասին:
2.2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ 2016 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 2236, 5 մլն խմ բնական գազ, որից 467, 3 մլն խմ-ն կամ 20, 7 տոկոսը սպառվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ-ի) կողմից, իսկ 2017 թվականի 9 ամիսների հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման 2 տոկոս աճ: Այս ընթացքում ՌԴ-իցներմուծվող բնական գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել:1000 խմ բնական գազը ներկրվում է 150 ԱՄՆ դոլարով, որը ԱԳԼՃԿներին վաճառվում է 242, 1 ԱՄՆ դոլարով:
ՀՀ ԱՎԾ-ի կողմից տրամադրված Աղյուսակ 4.-ի համաձայն, 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ, ՀՀում գործում են 362 ԱԳԼՃԿ-ներ: Երևան քաղաքում և որոշ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների թիվը վերջին երեք տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Մեր հաշվարկների համաձայն՝ միջինում յուրաքանչուր ԱԳԼՃԿն ամսական սպառում է մոտ 107000 խմ բնական գազ (467, 3 մլն խմ: 364 հատ: 12 ամիս), իսկ Երևանի ԱԳԼՃԿ-ների դեպքում՝ մի քանի անգամ շատ: Մինչև 01.01.2018 թվականը երևանյան ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը իրացվում էր հիմնականում 190 ՀՀդրամով, իսկ մարզերում՝ 170-180 ՀՀ դրամով: 01.01.2018 թվականից, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրաց ման արդյունքում, երևանյան ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը 210 ՀՀ դրամ է, իսկ մարզերում՝ 190 ՀՀ դրամ: Փաստացի ստացվում է, որ մարզերում սեղված գազը միշտ ցածր է: Այն դեպքում, երբ Երևանում սեղված գազի պահանջարկը մի քանի անգամ ավելի է, քանի որ այստեղ է կենտրոնացված ավտոմեքե նաների մեծ մասը: Կարծում ենք նաև, որ Երևանում, սեղմված գազի բարձր գնագոյացման պատճառ է նաև այն հանգամանքը, որ առկա են ԱԳԼՃԿ-ների կառուցման և շահագործման խիստ պայմաններ, որոնց արդյունքում, վերջին տարիներին, գրեթե չի ավելանում նրանց թիվը, ինչը, անշուշտ, բացասաբար է ազդում այս շուկայի մրցակցության վրա:
Գծապատկեր 1. ԱԳԼՃԿ-ների սպառման մասնաբաժինը Հայաստան ներկրվող բնական գազի ծավալում
Աղյուսակ 4. 2015-2017թթ. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և բենզալցման կայանների քանակը ՀՀ-ում
2.3 Եվ այսպես, ամփոփելով վառելիքի շուկայի առկա վիճակը, առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.
- Համակենտրոնացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում տնտեսական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի հարկային և մաքսային վարչարարության պարզեցմամբ և բարելավմամբ, ինչը, անշուշտ, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ նոր ներկրողները արդեն մանրածախ շուկայում բախվում են բազմաթիվ խտրականությունների և «գործարար սովորույթների» հետ:
- Բենզալցակայանների դեպքում տեսանելի են ՀԴՄ-ի կանոնների խախտման ռիսկեր, ինչը ավելացնում է ստվերի հավանականությունը այս ապրանքային շուկայում:
- Կախված միջազգային շուկայի իրավիճակից, օրենսդրության փոփոխություններից և այլնից՝ օբյեկտիվորեն հնարավոր են գնային ճնշումներ, որոնք կլանող-չեզոքացնող տնտեսական «բարձիկները» Հայաստանի տնտեսության դեպքում շատ թույլ են կամ բացակայում են այն ապրանքային շուկաներում, որտեղ գործունեություն են ծավալում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Վառելիքային շուկայի դեպքում գրեթե բոլոր գնային ճնշումները արտահայտվում են գների բարձրացմամբ, երբ այլ մրցակցային ապրանքային շուկաներում տեսանելի են ծախսերի նվազեցման կամ արդյունավետության աճին ուղղված հստակ մեխանիզմները (քայլերը): Այս շուկայում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը կարող է փաստել շուկայի բաժանման և հակամրցակցային համաձայնության մասին:
- Դիզելային վառելիքի մանրածախ գների հաշվարկման մեթոդաբանության մեջ ներառված չէ տնտեսվարողի կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայությունների, սարքավորումների և այլնի) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Եթե մինչև 2018 թվականի հունվարի 1ը դիզելային վառելիք ներմուծողը և վաճառողը նվազեցնում էր շահույթից, ապա ներկայումս կարող է հաշվանցել, ինչը թույլ կտա վերանայել իր վերադիրի կամ շահույթի մեծությունը: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ԱԱՀ-ի բարձրացման ողջ բեռը դրվում է դիզելային վառելիքի սպառողների ուսերին: Դիզելային վառելիք ներմուծման և օտարման դեպքում պետք է հաշվարկել ԱԱՀ հաշվանցման մեծությունը:
- Նախկին հետազոտությունները և վերջին տարիներին գրանցված բենզալցակայնների թվի նվազումը փաստում են այն մասին, որ այստեղ դեռևս մեծ ազդեցություն են պահպանում դիզելային վառելիք և բենզին ներկրող ընկերությունները, ինչը տարիներ շարունակ իրականացվող անհավասար մրցակցության հետևանք է:
- Գնային քաղաքականությունից զատ կարևորում ենք նաև որակի և իրական ծավալի խնդիրները, այսինքն՝ բենզալցակայաններից և ԱԳԼՃԿ-ներից լիցքավորվող վառելիքի որակի համապատասխանու թյունը սահմանված չափանիշներին և հրապարակված մակնշմանը, ինչպես նաև ստուգաչափումը: Սույն խնդիրների ուղղությամբ տարիներ շարունակ տեսանելի առաջընթաց չի գրանցվում:
Շարունակելի