Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դրամի արժեզրկման վրա ազդող գործոնները պահպանվում են: Բացասական միտումներն ավելի ակնհայտ են, քան դրականները: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Փորձագետը նշեց, որ ազգային արժույթը պետության տնտեսական դեմքն է, եւ եթե գրանցվում են ձախողումներ, տնտեսական անկում, կապիտալի արտահոսք, անկայուն քաղաքական իրավիճակ, ապա արհեստական միջամտությամբ խնդիրը կարելի է լուծել թեեւս միայն կարճաժամկետ հեռանկարում, բայց ոչ երկարաժամկետ: Այս դեպքում անհրաժեշտ է կայուն տնտեսական աճ ապահովել, իսկ քանի դեռ դա չկա, կարելի է ակնկալել, որ դրամի վրա ճնշման գործոնները կպահպանվեն:
«Ներկայիս իշխանությունների օրոք կայուն տնտեսական աճը բացառվում է, նրանք ընդունակ չեն դրան եւ նման նպատակ չեն էլ հետապնդում: Նրանք միայն ձգտում են հնարավորինս երկարացնել իրենց իշխանությունը: Դա տեսնում են նաեւ մեր միջազգային գործընկերները»,- հավելեց նա:
Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ լուծումը պետք է փնտրել քաղաքական հարթության մեջ` իշխանափոխության եւ նոր որակի կառավարության ձեւավորման տեսքով, որից հետո արդեն կարելի է մտածել ճգնաժամը հաղթահարելու ծրագրային բաղադրիչի եւ մեխանիզմների մասին:
«Առաջնահերթությունը պետք է լինի ներդրումային միջավայրի արմատական փոփոխությունը, այդ թվում` ներքին ներդրումների տեսանկյունից (Հայաստանը դեռ այդպիսի ներուժ ունի): Ամեն դեպքում, նախ պետք է դադարեցնել անկումը, ապա մտածել աճի մասին: Բայց այսպիսի տեմպերով մինչեւ տարեվերջ Հայաստանում լավագույն դեպքում կլինի տնտեսական անկման երկնիշ ցուցանիշ»,- ընդգծեց տնտեսագետը:
Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 10%-ով: