Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 1-ին Իրանն ու Թուրքիան քննարկել են ընդհանուր սահմանների երկայնքով ջրի հետ կապված վեճերը լուծելու ուղիները: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի ջրային ռեսուրսների բաժնի գործադիր տնօրեն Յասեր Ռահբարդինը ուսումնասիրել է Իրանի Բազարգան քաղաքի ջրային ռեսուրսների վրա Թուրքիայի կողմից Իրանի հետ ընդհանուր սահմանի երկայնքով սահմանային պատի կառուցման ազդեցությունը:
«Քանի որ Իրանի և Թուրքիայի միջև սահմանամերձ տարածքներում ջրի հոսքն արգելափակվել էր Թուրքիայի սահմանային պատի կառուցման պատճառով, որն իր հերթին բացասաբար է անդրադառնում Արարատ լեռից դեպի իրանական տարածքներ ջրի բնական և ավանդական հոսքի վրա, այս հարցը քննարկվել է երկու երկրների պաշտոնյաների կողմից»,- ասել է Ռահբարդինը:
Նա նշել է, որ թուրքական կողմին խնդրել են որոշակի ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, միևնույն ժամանակ երկու երկրների պատասխանատուներին հանձնարարվել է նաև վերահսկել գործընթացը:
Ռահբարդինը հայտարարել է Մարմիշու գետի ջրանցքը մաքրելու անհրաժեշտության մասին, որը նույնպես փակվել էր Թուրքիայում ճանապարհների կառուցման պատճառով:
«Մենք խնդրեցինք, արձանագրության համաձայն, գետի հունը վերադարձնել իր նախկին բնական վիճակին, և Թուրքիային հանձնարարվել է նաև հեռացնել ճանապարհի շինարարությունից մնացած աղբը»,- ասել է իրանցի պաշտոնյան: