|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել էր շրջել Երևանում և Երևանի բնակիչների շրջանում տրամադրությունները շոշափել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Մետրոյում Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։
Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»:
«Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:
Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց ձայնի բարձր տոնով խոսել, բղավել ու մատ թափ տալ. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»:
Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի:
«Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»,- շարունակեց Փաշինյանը:
Նշենք, որ կինը ում վրա մետրոյում մատ է թափ տվել ու բղավել Նիկոլ Փաշինյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստ՝ Արմինե Մոսիյանն էր:
Մերուժան Մոսիյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։
Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։