կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 13:51
Մշակույթ

Հեշտ չէ օտարերկրացուն ասել, որ երգի քո ցավի մասին` հերիք չէ, մի բան էլ մատ թափ տա Թուրքիայի վրա

Հեշտ չէ օտարերկրացուն ասել, որ երգի քո ցավի մասին` հերիք չէ, մի բան էլ մատ թափ տա Թուրքիայի վրա

Տեղեկացրել էինք, որ Արա Գևորգյանի «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ժամանել է Հայաստան` ՀՀ քաղաքացիություն ստանալու:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը նշեց, որ երկու օր առաջ ավարտել են «Սև ապրիլ»-ի նկարահանման աշխատանքները: «Սև ապրիլը» 2 մասից է բաղկացած` հայերեն և անգլերեն երգեր: Հայերեն` «Կանք ու կլինենք» երգի բառերը գրել է Լևոն Բլբուլյանը, իսկ անգլերեն տարբերակի` «Remember»-ի բառերի հեղինակը Դեքերն է: «Ձայնագրեցինք նաև երգի երկրորդ մասը` ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի հետ: Մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինեն թե' ձայնագրությունը, թե' տեսահոլովակը»,- ասաց Գևորգյանը:

 

Նա նշեց նաև, որ շատ դժվար է օտարերկրացուն ասել, որպեսզի նա երգի քո ցավի մասին` հերիք չէ, մի բան էլ մատ թափ տա Թուրքիայի վրա:

 

Դեքերն էլ ասաց, որ «Ադանա»-ն ներկայացնում էր Ցեղասպանությունը մի տեսանկյունից, իսկ «Remember»-ը` մեկ այլ. ««Ադանա»-ն ավելի մեղմ էր, այն ցավ էր արտահայտում, իսկ «Remember»-ում կոչ է արվում ընդունել Ցեղասպանությունը»: