|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ հերթական նստաշրջանի վերջին օրն է:
Քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության` կառավարությանն ուղղված հարցապնդումը համատարած կոռուպցիայի վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց հանրապետական պատգամավորներին, որ կողմ քվեարկեն հարցապնդմանը, եթե ընդունում են, որ կոռուպցիան չարիք է, և այն պետք է արմատախիլ անել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու, որովհետև այդ հարցապնդումը լի է անհեթեթություններով:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ ՀՀԿ խմբակցությունը ընդունում է, որ կոռուպցիան չարիք է, բայց պետք է տեսնել նաև առաջընթացը:
Նրա ելույթի պահին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից դժգոհեց ու պահանջեց, որ անջատեն Շարմազանովի խոսափողը, որովհետև ինքը բովանդակային քննարկում է անում: Սկսվեց բանավեճ Էդուարդ Շարմազանովի ու Նիկոլ Փաշինյանի միջև: ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը փորձեց հանգստացնել Էդուարդ Շարմազանովին: Վերջինս մատ թափ տվեց Նիկոլ Փաշինյանի վրա: