կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 13:40
Քաղաքական

Գալ, այս ամբիոնից մատ թափ տալ Ալիևի վրա` հիշեցնում է Քաջ Նազարի՝ թախտի տակից հոխորտալը. Նաիրա Զոհրաբյան

Գալ, այս ամբիոնից մատ թափ տալ Ալիևի վրա` հիշեցնում է Քաջ Նազարի՝ թախտի տակից հոխորտալը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ն քննարկում է «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ պետք է վերանայել հիբրիդային պատերազմի ժամանակ խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը։

«Ինքս էլ կարևորում եմ լսումները, բայց գալ, այս ամբիոնից մատ թափ տալ Ալիևի վրա` ինձ հիշեցնում է Քաջ Նազարի՝ թախտի տակից հոխորտալը։ Մենք այդ ամենը դրսերում պիտի անենք, աշխատեցնենք խորհրդարան-արտաքին գործերի նախարարություն-Սփյուռք ներուժը»,- նշեց նա:

ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համաձայնեց հարցադրմանը, բայց նշեց, որ նման արդյունքի հասնելը ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք պիտի լինի։

«Մատ պետք չէ թափ տալ ոչ ոքի վրա, դա վաղուց չի աշխատում։ Եթե մեր խնդիրը պարզապես ինքնաբավ կերպով հաղթական դեմքով նստելն է ինչ-որ հերթական շատ լավ ելույթից հետո, որը որևէ միջազգային արձագանք կարող է չունենալ ու պրոցեսի փոփոխության չբերել, հավատացնում եմ ձեզ` ներքին լսարանը շատ շնորհակալ է նման ելույթների համար, բայց արտաքին լսարանը կմնա խուլ և համր։ Մատ թափ տալը մեր գործը չէ։ Մեր տեղն այդ մատը թափ է տալիս հայ զինվորը` սահմանին», - ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ 6-րդ գումարման խորհրդարանն իր գործունեությունը խոստումնալից է սկսել և մի շարք միջազգային ատյաններում ամրապնդել իր դիրքերը։