|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից խստորեն պահանջել է պաշտպանել Հոսնի Մուբարաքի վարչակարգը. գրում է The Times թերթը:
Հեռախոսազրույցում միապետը հասկացրել է, որ ԱՄՆը պետք է ամեն հնարավորն անի, որ Եգիպտոսի նախագահը պաշտոնավարի մինչեւ իր լիազորությունների ավարտը եւ հեռանա արժանապատվորեն՝ նվաստացումների չենթարկվելով:
Թագավորը ԱՄՆ նախագահին հիշեցրել է նաեւ, որ Մուբարաքը ոչ միայն երկու երկրների կարեւոր դաշնակիցն է տարածաշրջանում, այլեւ իր մտերիմ ընկերը:
Սաուդյան միապետի անհանգստության պատճառը, ըստ The Times-ի, Մուբարաքի տապալման երկու հնարավոր հետեւանքներն են. նախ՝ իսլամականների դիրքերի կանխատեսվող ուժեղացումը, ընդհանրապես, եւ Իրանինը՝ մասնավորապես, երկրորդ՝ եգիպտական իրադարձությունների կրկնության հավանականությունը թագավորությունում: