Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կիրակի՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում, չնայած թեկնածուների մեծ քանակին, իրական մրցակցություն չկար. ըստ Yerkir.am-ի՝ նման հայտարարությամբ են այսօր հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած մեծ թվով թեկնածուներին` օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»,- նշվում է կառույցի կողմից տարածված հայտարարությունում:
Միևնույն ժամանակ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մանրամասնում են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել:
«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդման համար: Սակայն, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- հստակեցված է հայտարարությունում: