|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ՀԱԿ-ը կպայքարի և կհասնի իր նպատակին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Նա խոսեց ներկայիս կառավարության սխալների և թերացումների մասին: Շեշտը դնելով այն բանի վրա, որ Հայաստանում բացակայում է տնտեսական մրցակցությունը, այդ իսկ պատճառով գնալով նվազում են ներդրումները, Վ. Խաչատրյանը Հայաստանի տնտեսությունը բնորոշեց որպես «օլիգարխիկ տնտեսական համակարգ»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի մարտավարությանը` նա նշեց, որ իրենց առաջնահերթ նպատակն է` հասնել արտահերթ ընտրությունների և փոխել ներկայիս իշխանությունը: