Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել է փաստաթղթերի ընդունման գործընթացը, և առաջին անգամ պատմության մեջ մրցույթ կա: Այս մասին այսօր, ի պատասխան Yerkir.am-ի հարցին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մրցակցությունը երեք դիմորդ մեկ տեղի համար հարաբերակցությամբ է: «Դա շատ տպավորիչ արդյունք է»,- նշեց նախարարը և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կմեկնարկի քննական շրջանը, և ըստ այդմ` կձևավորվի վարժարանի աշակերտական և մանկավարժական վերջնական կազմը:
«Սեպտեմբերի 1-ին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մենք առիթ ենք ունենալու նոր մոնթեականներին դիմավորելու: Իրականում դա դառնալու է հանրապետության լավագույն ավագ դպրոցը»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ այս ցուցանիշը պայմանավորված է վարժարանի համար Դիլիջանում ստեղծված պայմաններով, այդ ուղղությամբ տարված հորդորով: «Համաձայնեք, որ հորդորն առանց աշխատանքի միայն քարոզչություն կլիներ»,- նշեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ ընդունելության համար մրցույթ է լինելու նաև Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաուսումնական համալսարանում՝ երկուսը՝ մեկ տեղի համար հարաբերակցությամբ: