Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի կարծիքով, խորհրդարանում թաքուն մրցակցություն է գոյացել գործադիրի եւ օրենսդիրի միջեւ: Մեծամասնությունը արժանապատվությունից ցածր է համարում այդ մրցակցության մեջ պարտվել. «Մանավանդ կառավարությունը բավականին հիվանդագին է տանում, որ խորհրդարանը կարող է իրեն ինչ-ինչ փոփոխություններ թելադրել: Սակայն խնդիրն այդ ուժերի մրցակցությունը չէ, հարցն այն է, որ այդ պայքարում երկրորդական պլան է մղվում ժողովրդի ճակատագիրը, ժողովրդի վաղվա օրը: Օրինակ, մի ամբողջ տարի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք չէին անցել խորհրդարանում, հանկարծ վերջում կառավարությունը որոշում է, որ` ոչ, տարին պետք է փակեն այդ նախագծերը անցկացրած: Սա ինչ է` պետական իշխանության ունեցած մտայնությո՞ւն, թե մեկ այլ բան: Բերել, պարտադրել` խուլ լինելով այն բոլոր մտահոգությունների եւ մտավախությունների հանդեպ, որ ներկահացվում են, քշի-քշի անելով բերել-ընդունել, մեզ համար անընդունելի է: Մենք հակված չենք գնալու ինքնանպատակ ընդդիմանալու ճանապարհով, մենք հակված ենք աշխատելու եւ բարեփոխումներ անելու փոխզիջումների ճանապարհով»,- ասել է Արտաշես Շահբազյանը:
Նրա դիտարկմամբ, իշխանությունը գնալով դառնում է ավելի անհանդուրժող ու կարծր. «Այսինքն` կարող են երկրի համար կարեւորագույն խնդիրներ չլուծվել միայն այն պատճառով, ինչ է թե իշխանությունն իր դիրքերը չզիջի»: