|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կոալիցիայի հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ: Իշխող կոալիցիայի ստորագրած հայտարարության մասին ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` նաեւ հայտարարում են, որ նպատակ ունեն առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից»,- ասված է Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունում:
Ըստ նրա` կոալիցիոն նոր հուշագիրը ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլեւ ավելի կբարդացնի այն: «Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը»,- ասել է Օսկանյանը: