Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թեհրանի Alikonline.ir կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Թաւրիզ կատարած իմ վերջին այցի ընթացքում բախտ ունեցայ այցելել տեղի «Ռոստոմ-Գասպար» գրադարան, որտեղ էլ պահպանւում են ՀՅԴ Ատրպատականի շրաջնի «Վրէժ»-ի Կենտրոնական կոմիտէութեան փառահեղ անցեալին վերաբերող մի քանի արժէքաւոր մասունքներ:
Առաջին լուսանկարում պատկերւած է այն գրամեքենան, որով աշխատել է Յովնան Դաւթեանը՝ Թաւրիզ եղած տարիներին: Սոցիալիստական գաղափարախօսութեան եւ ապակենտրոն գործելաոճի համար, Դաշնակցութիւնը մեծապէս պարտական է հէնց Յովնան Դաւթեանին, ով ՀՅԴ Ա Ընդհանուր ժողովում առանցքային դերակատարութիւն է ունեցել դրանց որդեգրման գործում:
Երկրորդ լուսանկարում պատկերւած է այն գրասեղանը, որը պատկանել է Ստեփան Ստեփանեանին (Բալաջան): Բալաջանը եղել է Կուկունեանի արշաւախմբի մասնակիցներից: Դաշնակցութեան առաջին սերնդի ականաւոր այս գործիչը երկար տարիներ ապրել եւ աշխատել է Թաւրիզում, մասնակցել է Իրանի Սահմանադրական յեղափոխութեանը: 1914 թւականին տեղափոխւել է Արեւմտեան Հայաստան, ուր եւ զոհ է գնացել 1915 թւականի հայոց Ցեղասպանութեանը:
Ափսո՜ս, որ Ատրպատականի հայութեան թւի նոսրացմանը զուգահեռ, այլեւս գոյութիւն չունի ՀՅԴ «Վրէժ»-ի Կենտրոնական կոմիտէութիւնը»: