Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ «Հայրենիքը պահելու ու պաշտպանելու հրաման չկար»: Այսօր «Եկան սպանեցին հայրենիքում գնացին»:
«Հայրենիք պաշտպանելու հրաման չկա» Հայաստանի Հանրապետության ռեքվիեմի «փառահեղ» վերնագիրա: Հինգ բառ, որն իր մեջ խտացնումա այսօրվա «ՔՊ-ական պետության» ողջ էքզիստենցիալ տրագեդիան: Հինգ բառի մեջ տեղավորվումա չպետության՝ հակասությունների ու խեղվածության մի ահռելի բեռ, որը անխուսափելիորեն տանումա դեպի պետության ավարտ:
Ասեմ այն, ինչ շատերը վախենում են ասել , որովհետև իբր քաղաքական պատասխանատվության տակ շատ չեն ուզում մտնեն, չհասկանալով էս երկրի քաղաքական դիալեկտիկան ու հանրային նեռվը:
Այ ժողովուրդ
Քո հայ կնոջ երջանկությունը անառակությունը չէ, այդպես կմտածի միայն հոգով անառակը:
Քո հայ պաշտպանի նկարագիրը դասալքությունը չէ, այդպես կմտածի միայն բնույթով դասալիքը:
Քո չքավորության պատճառը միայն դու չես, այլ քեզ դա ներշնչող հոգով ընչաքաղց չքավորը:
Քո պարտության պատճառը դու չես, այլ քեզ պարբերաբար պարտության տանող, բայց այդ ընթացքում հաղթում ենք գոռացող դավաճանը:
Քո որդին իր հողի մշակն ու պաշտպանն է, ոչ թե այդ հողից քոչելու հարմար պահ ու պատրվակ ման եկող:
Քո հոգևոր տունը Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին է, ոչ թե «Jesus superstar»ությունը:
Քո ընտանիքը սուրբ սրբոց է, որտեղ մեծից փոքր գիտեն իրենց տեղն ու դերը, ձևն ու կարգը, ոչ թե կապը կտրած ու խեղված «ազատամիտների ու ամենաթողերի» մի ոհմակ:
Քո ազատության ու իրական խաղաղության գինը քո ոգու, բռունցքի և մտքի ուժի մեջ է, ոչ թե քեզ փոքրություն ու անօգնականություն ներշնչող ու գրողի տարած «անկարող խաղաղություն» քարոզող ու քեզ դանդաղ սննկացնող ու սպանող տխմարների ճամարտակության մեջ:
Տղերք, դեռ կա շանս, որ «Հայրենիք պահելու ու պաշտպանելու հրաման չկար» ռեքվիեմն ապագայում անցյալ անկատար դառնա: Դեռ շանս կա, որ այդ հրամանին չսպասելով պետք է պահվի ու պաշտպանվի:
Այդ շանսը գին ունի, որը պետք է վճարվի: Աստծո օրհնությամբ պետք է վճարվի: Ձեր հոգուն ղուրբան պետք է վճարվի:
P.S. Էս նոր տարուն, որ սեղանի շուրջ ավտոմատ արտաբերում էին «կարևորը խաղաղություն լինի» բառակապակցությունը ինձանից անկախ խոժոռվում էի, մեջս տակնուվրա էր լինում, ասես պատվազրկեին ինձ, նահանջի հրաման տային, ասես չմտածելու ու չխորհելու, թքելու ու առաջ անցնելու հորդոր անեին, ասես մեջիս կռիվը հանգցնեին, ասես ձեռքերս կապեին ու դարձնեին անունակ: Հաջորդ օրվանից, երբ լսում էի այդ բառակապակցությունը վստահ ժպիտով, բայց չար աչքերով նայում էի դա արտաբերողի աչքերին ասելով «ինձ հաղթանակած խաղաղություն է պետք» ագրեսիվ շեշտելով հաղթանակած բառը, ինչից հետո դիմացինս, որպես կանոն հասկանում էր, որ ոչ միտումնավոր և իրենից անկախ բայց դավաճանական թեզի տարածող է դառնում իմ աչքերում և սկսում էր ապացուցել, որ սրանք երկիրը քանդեցին:
Ձեր ցավը տանեմ, մեզ օդ ու ջրի պես ձիգ ու պինդ կանգնել է պետք, մեզ օդ ու ջրի պես ՀԱՂԹԱՆԱԿ է պետք, դա է կոտրելու էս մեծ դավաճանության մեջքն ու երկրի դանդաղ մահվան ընթացքը:
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ