Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Վերածննդի ու վերադարձի խորհրդանիշ ձեռնարկ, որն առաջին անգամ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում չկայացավ...
Երեկ՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ տարեդարձի օրը, չկար և չէր էլ ակնկալվում պետական մակարդակով կազմակերպված որևէ միջոցառում։
Արցախի Հանրապետության իշխանությունները` վտարանդի և ձերբակալված, զրկված էին դա անելու հնարավորությունից, իսկ մեր նորագույն պատմության այդ փառահեղ ձեռքբերումն առ ոչինչ համարող, արցախահայության հայրենազրկման, ցեղասպանության պատճառ դարձած հայաստանյան իշխանությունները վաղուց ու վճռական խաչ են քաշել հայկական երկրորդ հանրապետության ու նրա ժողովրդի վրա։
Մեզնից խլված փառահեղ հաղթահանդեսի բացը երեկ փորձեց լրացնել Հ.Յ. Դաշնակցությունը՝ պարզ և փաստարկված խոսելով մեր պայքարի արդար ու անշեղ ընթացքի մասին։
Երեկ նաև մերժվեց ՀՀ իշխանությունների` Արցախի էջը վերջնականապես փակելու, ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն նվիրելու ճանապարհով խաղաղություն մուրալու կործանարար գաղափարը»: