Նոր տեսաուղերձով է հանդես եկել Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման (Güney Azərbaycan Milli Oyanış Hərəkatı / GAMOH) առաջնորդ Մահմուդալի Չեհրեգանին։
Սա վտարանդիության մեջ գտնվող և, որպես պանթյուրքիզմի գաղափարախոս, բավականին հայտնի Չեհրեգանիի երկրորդ տեսաուղերձն է, իսկ առաջինը հրապարակվել էր հունիսի 14-ին, կարող եք կարդալ՝ այստեղ։
Ստորև ներկայացվում են մի քանի թեզեր, որոնք հնչեցրեց Չեհրեգանին իր երկրորդ տեսաուղերձում՝
- Ատրպատականի «40 միլիոն թյուրքերը» պետք է ուշիուշով և շատ զգոն հետևեն տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ լինեն՝ ծավալելու շարժում։
- Պետք է զինվեն հնարավոր բոլոր միջոցներով, և եթե պետք է գրավել զինանոցներ, ապա պիտի պատրաստ լինեն նաև դրան՝ թույլ չտալու համար, որ կոտորեն իրենց կանանց ու երեխաներին, մայրերին ու հայրերին։
- Տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Ատրպատականի «թյուրքերը» լրջագույն խնդիրներ են ունենալու քրդերի հետ, որոնք «աչք են տնկել թյուրքական հողերի վրա, ընդհուպ մինչև Թավրիզ»։
- Եթե Իրանում գործող կարգերի փլուզումը հանգեցնի Փահլավիների շահական դինաստիայի վերադարձին, դա կնշանակի «Ատրպատականի թյուրքերի վերջը»։
- Նաև Փահլավիների հնարավոր վերադարձի պատճառով է, որ Ատրպատականի թրքությունը պետք է ուշադիր հետևի իրադարձություններին և անհրաժեշտ պահին կարողանա հռչակել սեփական պետությունը։
- Ատրպատականում պիտի հռչակվի մի պետություն, որը կոչվելու է Հարավային Ադրբեջանի թյուրքական հանրապետություն (ՀԱԹՀ)։
- ՀԱԹՀ-ն ընդգրկելու է 400.000 քառակուսի կիլոմետր տարածք, և դրա մայրաքաղաքը լինելու է Թավրիզը։
- ՀԱԹՀ-ն լինելու է խորհրդարանական հանրապետություն և կառավարվելու է ամբողջությամբ ժողովրդավարական մոտեցումներով:
Աղբյուրը՝ caspian_frontie