Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-02-02 10:44
Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Չինաստանը ԵՄ-ից արտակարգ օգնություն է խնդրել

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Չինաստանը ԵՄ-ից արտակարգ օգնություն է խնդրել

Մասնավորապես, հեռախոսազրույցում Կեցյանը ԵՄ երկրներին խնդրել է Չինաստանին վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցներ մատակարարել։

Հիշեցնենք, որ չինական 2019-nCoV կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 259-ի, հիվանդացության հաստատված դեպքերը՝ 11 791-ի։

Շատ երկրներ ստեղծված իրավիճակում սկսել են Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Չինաստանում գտնվողների ժամանման սահմանափակումներ մտցնել։ Նման հրամանագիր վերջերս ստորագրել է նաւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հայաստանը նույնպես դիտարկում է նման արգելքի սահմանումը, սակայն դա չի վերաբերի հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիներին։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել, Չինաստանից բացի, 18 այլ երկրներում, ընդ որում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում եղել են մարդուց մարդուն վարակելու դեպքեր։