Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը 290.000 ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ երկրում լայն տարածում գտած կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու նպատակով. այս մասին այսօր՝ մարտի 11-ին, հայտարարել է Միջին Արևելքի խաղաղության զարգացման հիմնադրամի գլխավոր քարտուղար Չեն Սինհուեյը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏՍՍՍ-ին հղումով:
Նա նշել է. «Որպեսզի օգնենք իրանցիներին հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած բարդությունները, մեր հիմնադրամը կիրականացնի «Հեռավորությունը չի կարող բաժանել իրական ընկերներին» բարեգործական ծրագիրը: Այդ արշավը դրական արձագանք է ստացել ոչ միայն երկրի բնակչության, այլև փոքր և միջին բիզնեսի կողմից, որոնք դրան ցուցաբերել են ամենաակտիվ մասնակցությունը»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 11-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 119.132 դեպք, որից 4284-ը՝ մահվան, և 65.776-ը՝ առողջացման:
Իրանում այս պահի դրությամբ հաստատված 8.042 վարակակիր կա, որոնցից 291-ը՝ մահվան, իսկ 2.731-ն՝ ապաքինման դեպքեր են:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: