|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հյուսիսկորեական իշխանությունները գաղտնի կերպով միջազգային օգնություն են խնդրել, որպեսզի դիմակայեն կորոնավիրուսի համաճարակին: ԿԺԴՀ-ն փակել էր սահմանները դեռևս հունվարին և տեղեկություններ չէր հաղորդում վարակվածների մասին. տեղեկացնում է Yerkir.am-ը` The Hill-ին հղումով:
Թեև, պաշտոնական տվյալներով, ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել, փորձագետները չեն վստահում այդ տեղեկություններին` հաշվի առնելով երկրի` աշխարհագրորեն Չինաստանին մոտ լինելը, թեստերի բավարար քանակի բացակայությունը և քաղաքական ռեժիմի առանձնահատկությունը:
Հյուսիսային Կորեային պատրաստ են աջակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Կարմիր խաչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Բժիշկներ` առանց սահմանի» կազմակերպությունը, նաև Ռուսաստանն ու Չինաստանը: