Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Չինաստանը պատրաստ է համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, Մոսկվան վնասակար է համարում նման համագործակցության քաղաքականացումը. այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Լավրովը հիշեցրեց, որ ապրիլին կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության մասնագետների հանդիպման ժամանակ կորոնավիրուսի կապացությամբ փորձի փոխանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ըստ Լավրովի, կասկած չկա, որ չինացիները դրա շրջանակում կտարամդրեն այն բոլոր ինֆորմացիան, որոնք նրանք կուտակել են այս ժամանակաշրջանում։
«Ինչքան տեղյակ եմ, չինացի պաշտոնյաները իրենց պատրաստակամությունն են հայտնել ԱՀԿ-ի հետ համագործակցելու համար։ Վստահ եմ, որ դրանում հետաքրքրված են բոլոր երկրները։ Մենք դեմ ենք նման մոտեցումը քաղաքականացվի և օգտագործվի մրցակցային պայքարի համար», - նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու մեջ, որին ի պատասխան, չինացիները հայտարարում են, որ ի սկզբանե բացեիբաց տրամադրել են բոլոր տեղեկությունները վարակի հետ կապված։