|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Մենք ողջունում ենք բոլոր երկրներից մարդասիրական օգնությունը, ներառյալ մեր պես մտածող մարդկանց կողմից»,- ասել է դիվանագետը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1 հաստատված դեպք կա, իսկ հարևան Իրանում՝ 1.501: