Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար 72 մլրդ յուան (10 մլրդ դոլար) են հատկացրել, որից 4.5 մլրդ դոլարն արդեն ծախսվել է: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տվյալները հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Փետրվարի 8-ի դրությամբ 71.85 մլրդ յուան է հատկացվել համաճարակների կանխման և դրանց դեմ պայքարի համար, իսկ գործնականում արված ծախսերը կազմել են 31.55 մլրդ յուան ($4,5 մլրդ):
Իշխանություններն ընդգծում են կառավարման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը՝ հատկացված միջոցների առավել արդյունավետ կիրառման համար:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետների է ուղարկել Չինաստան կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900-ը, վարակակիրների թիվը հասել է 40,000-ի: