Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՄԱԿ-ը դոնորներին խնդրել է տրամադրել 4,2 միլիարդ դոլար՝ 2024 թվականին Ուկրաինայում տուժածներին, ուկրաինացի փախստականներին և նրանց ընդունող համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀԳ) հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է «Ուկրաինայում և տարածաշրջանում մոտ 10,8 միլիոն մարդու» օգնություն տրամադրելուն։
Համաշխարհային կազմակերպությունում պարզաբանել են, որ Ուկրաինայի ներսում մարդասիրական կարիքների արձագանքը համակարգվում է ՀՀՀՎ-ի կողմից, և այս տարի 8,5 միլիոն մարդու օգնության համապատասխան ծրագրի իրականացման համար կպահանջվի 3,1 միլիարդ դոլար: Իր հերթին ՓԳՀԳ-ն համակարգում է տարածաշրջանում 2,3 միլիոն ուկրաինացի փախստականներին օգնության տրամադրումը: Այդ նպատակների համար 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դոլար։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 14,6 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Երկիրը լքել է շուրջ 6,3 միլիոն մարդ։ Ուկրաինացի փախստականների մեծ մասը գտնվում է Եվրոպայում, ընդ որում՝ «նրանց միայն 40-60 %-ն է տեղավորված աշխատանքի՝ հաճախ իրենց որակավորումից ցածր, և շատերը մնում են խոցելի՝ չունենալով գոյության միջոցներ»։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հումանիտար ծրագրի հրապարակման առնչությամբ հայտարարել է, որ «բոլոր փախստականներին պետք է օգնություն ցույց տրվի և հնարավորություն ընձեռվի՝ օգտագործելու և զարգացնելու իրենց տաղանդները, որպեսզի նրանց պատրաստեն հնարավոր կամավոր վերադարձին, երբ իրադրությունը թույլ տա»: